Ժյուլիետ Դրուե
Ժյուլիետ Դրուե ֆր.՝ Juliette Drouet | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1806[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆուժեր (քաղաք), Իլ և Վիլեն, Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 11, 1883[1][3][4] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Սենա, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Cimetière Nord de Saint-Mandé և Q29341389? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Երեխաներ | Claire Pradier? |
Juliette Drouet Վիքիպահեստում |
Ժյուլիետ Դրուե (ֆր.՝ Juliette Drouet, իսկական անունը՝ Ժյուլիենե Գովեն, ֆր.՝ Julienne Gauvain, ապրիլի 10, 1806[1][2][3][…], Ֆուժեր (քաղաք), Իլ և Վիլեն, Ֆրանսիա - մայիսի 11, 1883[1][3][4], Փարիզի 16-րդ շրջան, Սենա, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի երկրորդ տարում լրիվ որբանալով՝ աղջիկը դաստիարակվել է իր մորեղբայր Ռենե Դրուեի մոտ, ապա՝ Փարիզի աղջիկների համար եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ 1825 թվականին Ժյուլիենեն դարձել է քանդակագործ Ժան Ժակ Պրադյեի սիրուհին, որը նրան պատկերել է Փարիզի Կոնկորդի հրապարակում տեղադրված Ստրասբուրգ քաղաքի այլաբանական արձանն ստեղծելիս։ Պրադյեի խորհրդով Ժյուլիենեն սկսել է հանդես գալ բեմում՝ իր համար բեմական անուն վերցնելով մորեղբոր ազգանունը և փոքր-ինչ փոփոխելով իր անունը։
Ժյուլիետ Դրուեի թատերական գործունեությունը տևել է ոչ այնքան երկար՝ 1829-1833 թվականներին։ 1833 թվականին կատարելով Նեգրոնի արքայադստեր դերը Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» պիեսում՝ Դրուեն մոտիկից է ծանոթացել պիեսի հեղինակի հետ։ Հյուգոյի կին Ադելը սիրավեպի մեջ էր քննադատ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովի հետ[6]։ Հյուգոյի հետ մշտական մտերմության համար Ժյուլիետը հրաժարվել է թատրոնից։ Երկար տասնամյակների ընթացքում Ժյուլիետ Դրուեն գրեթե չի բաժանվել Հյուգոյից, անգամ հրաժարվել է լքել տունը առանց նրա ուղեկցության և հետևել է Հյուգոյին աքսորի ընթացքում։
Բացի այդ Դրուեն իր ողջ կյանքի ընթացքում Հյուգոյին նամակներ է գրել, որոնք ըստ նրա կենսագիր Անրի Թրուայայի՝ վկայել են արտասովոր գրական տաղանդի մասին։ 1833 թվականից մինչև 1883 թվականն ամեն տարի փետրվարի 16-ին Հյուգոն և Ժյուլիետը միասին նշել են իրար հետ անցկացրած առաջին գիշերվա տարեդարձը[7]։ Հյուգոն այդ դրվագը ներառել է նաև «Թշվառները» վեպում. Մարիուսի և Կոզետայի ամուսնական գիշերը տեղի է ունենում հենց այդ օրը[8]։
Ժյուլիետ Դրուեն մահացել է 1883 թվականի մայիսի 11-ին, 77 տարեկանում։ Հյուգոյի ընտանիքը խանգարել է նրան ներկա լինել Ժյուլիետի թաղմանը՝ հասարակության խոսակցություններից խուսափելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #120013223 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Leslie Smith Dow (1993). Adele Hugo. Goose Lane. էջ 26. ISBN 978-0-86492-168-0.
- ↑ Hugo, Victor, Choses vues, 1870-1885, Gallimard, 1972, 2-07-036141-1, p. 515.
- ↑ (Part V, Book 6, Chapter 1)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Simone de Beauvoir, Patrick O'Brian (Translator). The Coming of Age. W. W. Norton & Company. 0-393-31443-X
- Juliette Drouet, Evelyn Blewer (Editor), Victoria Tietze Larson (Translator). My Beloved Toto: Letters from Juliette Drouet to Victor Hugo 1833-1882. State University of New York Press (June 2006) 0-7914-6572-1
- Graham Robb, 1999. Victor Hugo: A Biography. W. W. Norton & Company. 0-393-31899-0
- Henri Troyat, 1997. Juliette Drouet: La prisonnière sur parole. Flammarion. 2-08-067403-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Juliette Drouetի գործերը Գուտենբերգ նախագծում
- Dépôt légal du ministère de la Culture (ֆր.)
- Archival material at property
- Письма Жюльетты Друэ к Виктору Гюго
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլիետ Դրուե» հոդվածին։ |
|